Jump to content

Ֆերիդ Ջանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերիդ Ջանիչ
սերբախորվաթ․՝ Ferid Džanić
1918 - սեպտեմբերի 17, 1943(1943-09-17)
ԾննդավայրԲիխաչ, Ունա-Սանա կանտոն
Մահվան վայրՎիլֆրանշ դը Ռոուերգ
Կոչումունտերշտուրմֆյուրեր

Ֆերիդ Ջանիչ (սերբախորվաթ․՝ Ferid Džanić, 1918, Բիխաչ, Ունա-Սանա կանտոն - սեպտեմբերի 17, 1943(1943-09-17), Վիլֆրանշ դը Ռոուերգ), բոսնիացի զինվոր, ֆրանսիական Վիլֆրանշ դը Ռոուերգ բնակավայրում կազմակերպված Վաֆեն-ՍՍ-ի միակ խռովությունների մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերիդ Ջանիչը ծնվել է բոսնիական հարուստ ընտանիքում՝ Բիխաչում, 1918 թվականին։ Հարավսլավիայի թագավորական բանակի կադետ էր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ 1942 թվականի աշնանը, խուսափելով ձերբակալությունից, նա ընդգրկվեց պարտիզանների շարքերը, ծառայեց Կրայնսկի 8-րդ հարվածային բրիգադում[1][2]։ 1943 թվականի սկզբին Արևմտյան Բոսնիայում պարեկություն իրականացնելիս գերմանացիները «Վայս» ռազմական գործողության շրջանակներում գերեվարեցին նրան և ուղարկեցին Սարաևոյի ճամբար, որտեղ էլ ստիպված եղավ միանալ ՍՍ-ի «Խանջար» 13-րդ լեռնային դիվիզիային։

Յանիչը ծառայությամբ հասավ մինչև ՍՍ-ի ունտերշտուրմֆյուրերի կոչման։ 1943 թվականի հուլիսին Յանիչը դիվիզիայի շրջանակներում սկսեց ապստամբություն նախպատրաստել բաժանման, քանի դեռ այն գտնվում էր Գերմանիայի տարածքում[3]։ Գերմանիայում գտնվելու ընթացքում Յանիչը հանդիպեց Բոժո Յելենեկին, որը միացավ ապստամբության կողմնակիցներին։ 1943 թվականի օգոստոսին դիվիզիան ուղարկվեց Ֆրանսիա, որտեղ դավադիրներին միացավ երիտասարդ Նիկոլա Վուկելիչը։ Նրանք երեքն էլ ծառայում էին ՍՍ-ի 13-րդ լեռնային սակրավորների գումարտակում, որը տեղակայված էր Վիլֆրանշ դը Ռոուերգում[4]։

Այս դիվիզիայում ծառայող բոսնիացիներն ու խորվաթները անընդհատ ենթարկվում էին խստավարժեցման և ֆիզիկական նվաստացման գերմանացի ՍՍ-ական սպաների կողմից։ 1943 թվականի սեպտեմբերի 7-ին շարքային կազմին տեղափոխվեցին զորանոց, իսկ գերմանացի սպաներին ուղարկեցին հյուրանոց։ Շուտով Վիլֆրանշ դը Ռոուերգ քաղաքում բնակվողներին լուրեր հասան, որ ուստաշները, գերմանացիները և հայդուկները հետապնդում են Բոսնիայի մուսուլման բնակչությանը և անձնակազմի շրջանում դժգոհությունը սկսեց աճել կապված դիվիզիան Գերմանիա, ապա Ռուսաստան ուղարկելու հրամանատարության մտադրությունների հետ։ 1943 թվականի սեպտեմբերի 17-ին նրանք խռովություն սկսեցին, որը, սակայն, արագ ճնշվեց։

Խռովության ընթացքում զոհվեցին 5 գերմանացի զինվորներ և սպանվեցին 13-րդ ՍՍ դիվիզիայի շատ զինվորներ։ Կենդանի մնացած շուրջ 800 խռովարարներ աքսորվեցին Դախաու։ Մահացածների թվում էր նաև Ֆերիդ Ջանիչը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hitler's Foreign Executioners. — Google Books.
  2. Hitler's Jihadi's. — Google Books.
  3. Bosnian Muslims in the Second World War. — Google Books.
  4. «Tko je oslobodio prvi grad u Zapadnoj Europi od Nijemaca». Dnevnik. 2013 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.